«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է հարձակվող Ժոաու Ֆելիքսի և պաշտպան Ժոաու Կանսելուի մասին։ Ֆուտբոլիստները վարձավճարով խաղում են կատալոնական ակումբում։
«Նրանց գործակալը, Մադրիդի «Ատլետիկոն» և «Մանչեսթեր Սիթին» արդեն մեզ ասել են, թե ինչ է անհրաժեշտ խաղացողներին ձեռք բերելու համար: Մենք ցանկանում ենք, որ նրանք երկուսն էլ դառնան թիմի մշտական անդամներ։ Տեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը։ Զգում եմ, որ վերջում բոլոր կողմերը երջանիկ կլինեն»,- Լապորտայի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձավճարով ձեռք է բերել Ֆելիքսին և Կանսելուին: 24-ամյա հարձակվողը կատալոնացիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում, դարձել 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ 29-ամյա պաշտպանը 20 հանդիպումներում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։