«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է հունվարին վաճառել չորս ֆուտբոլիստների, հայտնում է Daily Mail-ը։
Այս ցուցակում են Ջեյդոն Սանչոն, Կազեմիրոն, Ռաֆայել Վարանը և Անտոնի Մարսիալը։
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլային գծով տնօրեն Ջոն Մյորտոն այցելել է Սաուդյան Արաբիա՝ քննարկելու հնարավոր տրանսֆերները։
Կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, սակայն ֆունկցիոները հետաքրքրված ակումբներին հայտնել է, որ վերոնշյալ ֆուտբոլիստները հասանելի են հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ: