«Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մակալիսթերը չի կարողանա մասնակցել իր թիմի հանդիպումներին մինչև 2024 թվականի սկիզբը՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի «Քրիսթալ Փելասի» հետ խաղում (2:1) ստացած վնասվածքի պատճառով։ Այս մասին հայտնում է Liverpool Echo-ն՝ հղում անելով լրագրող Լորենցո Լեպորին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին արգենտինացի կիսապաշտպանը սկսել է իրեն լավ զգալ, բայց դեռ ցավեր ունի։ Ընդգծվում է, որ վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը բաց կթողնի Պրեմիեր լիգայի «Արսենալի» հետ հանդիպումը, որը կկայանա դեկտեմբերի 23-ին, «Բարնլիի» հետ հանդիպումը (դեկտեմբերի 26), ինչպես նաև «Վեսթ Հեմի» հետ Անգլիայի լիգայի գավաթի խաղը։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 18 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։