«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ասել է, որ ակումբը մտադիր է փորձել փոխհատուցել կիսապաշտպան Գավիի երկարատև բացակայությունը՝ վարձակալելով նոր խաղացողի՝ մրցաշրջանի երկրորդ կեսի համար։
«Եթե մեզ հաջողվի բավարարել ֆինանսական ֆեյր-փլեյի պահանջները, ապա գաղափարը կայանում է նրանում, որ գտնել կիսապաշտպան, որը կարող է ինչ-որ կերպ փոխհատուցել Գավիի բացակայությունը: Սա վարձավճար կլինի մինչև մրցաշրջանի ավարտը, ինչպես դա արեցինք շատ տարիներ առաջ Դավիդսի հետ»,- Լապորտայի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն։
Հոլանդիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը 2003/2004 մրցաշրջանի կեսն անցկացրել է «Բարսելոնայում»՝ (« Յուվենտուսից» վարձավճարով)։ Ընդհանուր առմամբ, Դավիդսը կատալոնացիների կազմում անցկացրել է 20 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին վնասել էր ծնկի խաչաձև կապանն ու կողային մենիսկը Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի Իսպանիայի և Վրաստանի հավաքականների խաղում (3:1):