«Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը խոսել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսի՝ Գերմանիայի հավաքական հնարավոր վերադարձի մասին։
«Դա կլինի «Տիտանիկի» ազդանշանը: Թոնի Կրոսը բացառիկ ֆուտբոլիստ է, բայց ես չեմ կարծում, որ նա կարող է փրկել գերմանական ֆուտբոլը»,- Հյոնեսի խոսքն է մեջբերել Marca-ն։
Ավելի վաղ լրագրող Քրիստիան Ֆալկը հայտնել էր, որ 33-ամյա կիսապաշտպանը կարող է վերադառնալ հավաքական մինչև Եվրո-2024-ը, որը կայանալու է Գերմանիայում։