«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտնել է, որ թիմի հարձակվող Հարի Քեյնը անհամբերությամբ է սպասում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արտագնա հանդիպմանը։
«Այո, դա ճիշտ է։ Հարին հաղթող է, նա չեմպիոն է։ Նրա համար հաճելի կլինի վերադառնալ Անգլիա և «Օլդ Թրաֆորդ»: Կարծում եմ, որ նա անհամբեր սպասում է դրան:
Հարին ֆանտաստիկ պրոֆեսիոնալ է և հիանալի տղա, որն իրեն շատ լավ է զգում Գերմանիայում: Մյունխենում ապրելը լավ է։ Շատերն այստեղ խոսում են անգլերեն, և դա շատ է օգնում նրան»,- Տուխելի խոսքերն է մեջբերում «Bayern&Germany»-ն։