«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Պրեմիեր լիգայում լոնդոնցիների ներկայիս իրավիճակի մասին.
«Մեր իրականությունն այժմ սա է, և եթե ուզում ենք ավելի բարձր գնալ, պետք է առաջ տանենք: Երբ տրանսֆերային պատուհանը բացվի, մենք կտեսնենք, թե ինչ կարող ենք անել։
Սա նոր նախագիծ է, նոր թիմ, չափազանց շատ հանգամանքներ կան մեր դեմ։ Սա է իրականությունը, մրցաշրջանի հենց սկզբից խնդիրներն ու հանգամանքները չափազանց շատ են։ Նոր բան կառուցելը հեշտ չէ, այնպես որ մենք պետք է ուժեղ լինենք գնահատելու համար, խելացի լինենք և որոշումներ կայացնենք, որպեսզի փորձենք բարելավել մրցաշրջանի երկրորդ հատվածում, որպեսզի ավելի մրցունակ լինենք և արդյունքներ գրանցենք այն ակումբի համար, որին արժանի է «Չելսին», — Պոչետինոյի խոսքերն է մեջբերում է Daily Mail-ը։