Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է մադրիդյան ակումբի չեմպիոնական հավակնությունների մասին.
«Կան ավելի հեշտ հանդիպումներ, բայց դա այն է, ինչ կա: Երբեմն պետք է դիմանալ ու պաշտպանվել: Մրցակիցը մեծ ուժերով հարձակվում էր և երբեմն մեզ շփոթեցնում։ Ամենակարևորն այն է, որ մենք հաղթեցինք, և սա հսկայական քայլ է նախորդ մրցաշրջանի համեմատ։
Մինչեւ վերջ պայքարելու ենք չեմպիոնության համար։ Մենք գիտենք, որ առջևում երկար ճանապարհ կա։ Հիմա պետք է հանգստանալ ու մտածել Չեմպիոնների լիգայի «Լացիոյի» հետ հանդիպման մասին»,- Գրիզմանի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Ատլետիկոն» այժմ Իսպանիայի Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է: