«Փյունիկի» պաշտպան Արթուր Ավագյանն այսօր հայտավորվել է իր ֆուտբոլային կարիերայի վերջին պաշտոնական հանդիպմանը:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Ավագյանը «Փյունիկի» գույներով մասնակցել է 11 հանդիպման, այդ ընթացքում կատարել է որոշիչ գոլային փոխանցում «Կլուժի» դեմ խաղում և օգնել թիմին ճանապարհ հարթել դեպի Եվրոպա: