Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հաջողություն է մաղթել Արաս Օզբիլիսին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում:
«Գիտեմ քո մարդ տեսակը, ծանոթ եմ քո ֆուտբոլային մտքերին և ծրագրերին։ Կարևոր է նաև, որ դու անցել ես եվրոպական ֆուտբոլային դպրոցը, գիտես ժամանակակից ֆուտբոլի տենդենցները։
Հաջողություն եմ մաղթում քեղ, Արաս»,- գրել է Մինասյանը սոցիալական ցանցի իր էջերում: