Հայաստանի Պրեմիեր-լիգայի 20-րդ տուրում Երևանի «Փյունիկը» «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում ընդունել է «Արարատին»: Աշնանային շրջանի վերջին խաղում թիմերը ոչ-ոքի՝ 2-2 հաշիվն են գրանցել:
Հանդիպման հաշիվը խաղի արդեն առաջին րոպեին բացել է «Փյունիկի» բրազիլացի կիսապաշտպան Վագներ Գոնսալվեսը: 4 րոպե անց «Արարատի» կազմում հաշիվը հավասարեցրել է կամերունցի կիսապաշտպան Հաջի Իսա Մուստաֆան, որը երկրորդ կեսում նաև դուբլ է ձևակերպել:
Խաղավարտին՝ 85-րդ րոպեին, «Փյունիկի» պաշտպան Խուան Բրավոն խփել է պատասխան գնդակն ու փրկել է իր թիմին պարտությունից։
Ձմեռային ընդմիջումից առաջ «Փյունիկը» գլխավորում է ՀՊԼ մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 48 միավորով։ 2-3-րդ տեղերը բաժանող «Նոան» ու «Արարատ-Արմենիան» ունեն 42-ական միավոր, իսկ «Արարատը» 21 միավորով 7-րդն է։