Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, «Բարսելոնան» սեփական հարկի տակ 2։4 հաշվով պարտվել է «Ժիրոնային» Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի խաղում։
Այսպիսով, այս խաղը դարձել է առաջինը 2023 թվականի ապրիլից հետո, որտեղ կատալոնական ակումբը բաց է թողել չորս գնդակ։ Այդ ժամանակ «Բարսելոնան» գավաթի երկրորդ կիսաեզրափակչում պարտվել էր Մադրիդի «Ռեալին» (0:4):
Ընդհանուր առմամբ, վերջին 20 տարիների ընթացքում «Բարսելոնան» Իսպանիայի առաջնությունում սեփական հարկի տակ ընդամենը 4 անգամ է 4 գնդակ բաց թողել՝ «Բետիսից» (3:4), «Դեպորտիվոյից» (2:4), «Վալենսիայից» (2:4) և «Ժիրոնայից» (2:4):
16 տուրից հետո «Բարսելոնան» 34 միավորով երրորդն է Լա Լիգայում։ Առաջնությունը գլխավորում է «Ժիրոնան» (41 միավոր):
Հաջորդ հանդիպումը կատալոնացիները կանցկացնեն «Վալենսիայի» հետ: «Մեստալյա» մարզադաշտում հանդիպումը կկայանա դեկտեմբերի 16-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 00:00-ին։