«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկոգլուն խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի խաղում «Նյուքասլի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (4:1).
«Կարծում եմ՝ մենք հիանալի ֆուտբոլ ցուցադրեցինք բոլոր առումներով։ Մենք վառ և արդյունավետ խաղացինք հարձակման գծում, պահեր ստեղծեցինք, և տղաները պարգևատրվեցին դրա համար։ Սոնը հիասքանչ էր գործում, նման խաղը էներգիա է հաղորդում մյուսներին։ Մենք ծանր շրջան ունեցանք. Հուսով եմ, որ այժմ վառ շրջանը սկսվել է»,- Պոստեկոգլուի խոսքերն է մեջբերում BBC-ն։
16 տուրից հետո «Տոտենհեմը» 30 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: Առաջատարը «Լիվերպուլն» է 37 միավորով։