«Ժիրոնայի» սպորտային տնօրեն Կիկե Կարսելը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ խաղում տարած հաղթանակը (4:2)։
«Այո, հիասքանչ զգացողություն է։ Բոլորը մեկնաբանում են մեր խաղը և ցանկանում, որ մենք հաղթենք Իսպանիայի առաջնությունում։ Պրոֆեսիոնալին դուր է գալիս, երբ նախագիծը ճանաչվում է, և սա առավելագույնն է, որ կարող է լսել պրոֆեսիոնալը»,- Կարսելի խոսքը մեջբերում է AS-ը։
Այս հանդիպումից հետո «Ժիրոնան» 41 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին տեղ։