«Ժիրոնայի» մարզիչ Միչել Սանչեսը խոսել է Լա լիգայի 16-րդ տուրում «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակի (4:2) մասին։
«Մենք երջանիկ ենք։ Առաջին խաղակեսում մրցակիցը շատ էր տիրում գնդակին, սակայն ընդմիջումից հետո մենք փոխեցինք իրավիճակը։ Ե՛վ նրանք, և՛ մենք ունեինք հնարավորություններ, բայց մենք ավելի դիպուկ էինք։ Խաղի տեմպը շատ բարձր էր, մեզ համար դժվար էր, բայց մեր մտածելակերպը շատ լավն է։ Ես շատ ուրախ եմ Լա լիգայի 100 հանդիպման հասնելու և «Բարսելոնայի» դեմ իմ առաջին հաղթանակի համար: Մենք մեծ դժվարություններ էինք սպասում, հատկապես առաջին խաղակեսում, բայց իմ թիմը ոգի ունի։ Մենք հավատում ենք, որ շատ բանի ենք ընդունակ։ Առաջին նպատակը մեզ պաշտպանելն էր Լա լիգայից դուրս մնալուց: Այժմ մենք ցանկանում ենք խաղալ Եվրոպայում և կփորձենք անել հնարավոր ամեն ինչ»,- Միշելի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Այս հանդիպումից հետո թիմը 41 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին տեղ։