Իսպանիայի Լա լիգայի 16-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Ժիրոնային»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 4։2 հաշվով։
12-րդ րոպեին «Ժիրոնայից» խաղի հաշիվը բացեց Արտյոմ Դոբվիկը։ 7 րոպե անց Ռոբերտ Լևանդովսկին խփեց պատասխան գոլը։
40-րդ րոպեին Միգել Գուտյերեսն առաջ մղեց «Ժիրոնային»։ 80-րդ րոպեին հյուրերից գոլի հեղինակ դարձավ Վալերին։
90+2-րդ րոպեին կատալոնացիներից աչքի ընկավ Իլկայ Գյունդողանը։ 3 րոպե անց հյուրերից գոլ խփեց Քրիստիան Ստուանին։
«Ժիրոնան» 41 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 2 միավորով է առաջ 2-րդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալից»։
«Բարսելոնան» 34 միավորով 4-րդ տեղում է։