Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ասել է, որ սաուդյան ակումբներից առաջարկներ չի ստացել։
«Դե, եթե ինձ 500 միլիոն տան, գուցե ես գնամ այնտեղ, նույնիսկ ոտքով։ Բայց իրականում ես Սաուդյան Արաբիայից ոչ մի հրավեր չեմ ունեցել։ Ես ապրում եմ ներկայով և խրախուսում եմ ուրիշներին ապրել ներկայով: Իսկ փողն ինձ համար ամենակարեւորը չէ»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում ITASportPress-ը։
Լա Լիգայի 16 տուրից հետո «Ռեալը» 39 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 1-ին տեղը։