Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան կհեռանա թիմից 2024 թվականի ամռանը, հայտնում է Todofichajes-ը։ Ֆուտբոլիստը «Չելսիից» վարձավճարով է հանդես գալիս մադրիդյան թիմում մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբ վերադառնալուց հետո կարող է տեղափոխվել «Սևիլիա»։ «Չելսին» մտադիր է բաժանվել խաղացողից։
Արիսաբալագայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 միլիոն եվրո։ Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում դարպասապահն անցկացրել է 10 հանդիպում և բաց թողել 7 գոլ։