«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծիք է հայտնել «Լիվերպուլի» և «Արսենալի» մասին, որոնք այս մրցաշրջանում չեմպիոնության համար պայքարում մանչեսթերյան թիմի հիմնական մրցակիցներն են։
«Արսենալի» կայունությունը երկու տարվա ընթացքում պարզապես հիանալի է:
«Լիվերպուլը» վերադառնում է, ես գիտեի, որ այսպես է լինելու առաջին իսկ օրվանից։ Թիմի մտածելակերպը չի փոխվել, այդպես է միշտ Յուրգենի թիմի դեպքում», — Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Xtra-ն:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 16 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակել է 30 միավոր և չորրորդ տեղում է։
Իր հերթին «Արսենալը» վաստակել է 36 միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղը։ «Լիվերպուլը» վաստակել է 37 միավոր և գլխավորում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։