Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերը խոսել է գերմանական ակումբում իր ապագայի մասին.
«Իմ և «Բավարիայի» միջև մեծ փոխադարձ կապ կա։ Մենք առաջիկայում բանակցություններ կվարենք։
Տեսնենք, թե ինչ կլինի»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
34-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական գրանդի հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։