«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է թիմի հենակետային կիսապաշտպան Դեկլան Ռայսի մասին։ Ռայսն ամենաթանկ բրիտանացի ֆուտբոլիստն է։
«Ռայսը չափազանց խելացի խաղացող է, ով կարող է կարդալ իրավիճակները խաղադաշտում, ընդհատել հակառակորդների գրոհները և հաղթել վճռորոշ մենամարտերում, ինչը թույլ է տալիս մեզ հակագրոհել և իսկապես վտանգավոր իրավիճակներ ստեղծել։
Դեկլանը շատ համեստ, զվարճալի և աշխատասեր խաղացող է: Նա անհավատալիորեն նվիրված է իր գործին, դա վերաբերում է ամեն ինչին: Նա ցանկանում է հաղթել ամենուր:
Ես վստահ էի, որ նա կտեղավորվի թիմում։ Քանի որ առաջին օրվանից նա բազմիցս կրկնել է, որ պարզապես ցանկանում է խաղալ «Արսենալում» իմ գլխավորությամբ»,- Արտետայի խոսքն է մեջբերել Goal-ը։
Այս մրցաշրջանում Ռայսը բոլոր մրցաշարերում «Արսենալի» կազմում 22 խաղում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։