Նախօրեին «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը զանգահարել էր «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոյին և փորձել համոզել ֆուտբոլիստին տեղափոխվել մյունխենյան ակումբ։ Այս մասին հայտնում է Sky Sport Germany-ն։
Ըստ աղբյուրի՝ այս հեռախոսազրույցին մասնակցել է նաև մյունխենցիների մարզական տնօրեն Քրիստոֆ Ֆրեյունդը։ Տուխելը ուրուգվայցի պաշտպանին ասել է, որ իրեն անհրաժեշտ են նրա որակները որպես խաղացող և հետաքրքրված է, որ առաջիկա ձմռանը նա միանա «Բավարիային»: Սակայն գերմանացի մասնագետն ընդգծել է, որ ընդունելի է նաև 2024 թվականի ամռանը Արաուխոյին ձեռք բերելու տարբերակը։