Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Քրիսթալ Փելասին»։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2։1 հաշվով։
Տանտերերի կազմում 57-րդ րոպեին հաշիվը բացեց Ժան-Ֆիլիպ Մատետան։ 76-րդ րոպեին Մոհամեդ Սալահը հավասարեցրեց խաղի հաշիվը, իսկ 90+1-րդ րոպեին Հարվի Էլիոթի խփած գոլը հաղթանակ պարգևեց մերսիսայդյան թիմին։
«Քրիսթալ Փելասը» 75-րդ րոպեից խաղում էր 10 հոգով, քանի որ խաղադաշտից հեռացվել էր Ջորդան Այուն։
«Լիվերպուլը» 37 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական և 1 միավորով է առաջ «Արսենալից», որն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել։