«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան համաձայն չէ, որ Լա Լիգան կորցրել է իր հետաքրքրությունը:
«Դա այդպես չէ.․․ Իսպանիայի առաջնությունն ամենամրցունակն է Եվրոպայում, իմ կարծիքով, նույնիսկ ավելի շատ, քան ԱՊԼ-ն։ Մենք ունենք «Բարսելոնա», «Ռեալ Մադրիդ», «Ատլետիկո Մադրիդ» և «Ռեալ Սոսյեդադ»: Այս բոլոր թիմերն այժմ խաղում են Չեմպիոնների լիգայում։
«Ժիրոնան» առաջատարներից է առաջնությունում և խաղում է գեղեցիկ ու շատ մրցունակ ֆուտբոլ։ Լիգան, որն ունի «Աթլետիկ», «Վալենսիա» և «Վիլյառեալ», չի կարող թույլ լինել:
Լա Լիգան Եվրոպայի ամենամրցունակ առաջնություններից մեկն է։ Իսպանական թիմերի մեծ մասը, հավանաբար, կարող է հավասար խաղալ այլ առաջնությունների ցանկացած թիմի հետ:
Նույնիսկ մեր թիմերը, որոնք բարձունքներում չեն, հիանալի ֆուտբոլ են ցուցադրում։ Օրինակ, «Սևիլիան» լավագույն մրցաշրջանը չի անցկացնում, բայց նրանք շատ լավ թիմ են և հիանալի ֆուտբոլ են ցուցադրում։ Եվ «Բետիսը» նույնպես, այս բոլոր թիմերը կարող են մրցել եվրոպական այլ ակումբների հետ, ուստի Իսպանիայի առաջնությունն ամենամրցունակ առաջնությունն է Եվրոպայում և աշխարհում»,- մեջբերում է «Բարսելոնայի» նախագահին Mundo Deportivo-ն։