Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կաֆուն կարծում է, որ բրազիլացի ֆուտբոլիստների տեղափոխությունները Անգլիայի Պրեմիեր լիգա վնասում են ազգային թիմին և նվազեցնում թիմի՝ Աշխարհի առաջնությունում հաղթելու հնարավորությունները:
«Որքան շատ բրազիլացիներ գնան Պրեմիեր լիգա, այնքան հավաքականն ավելի քիչ հնարավորություն կունենա ԱԱ-ն հաղթելու համար:
Պատկերացրեք, որ ամեն շաբաթ լրատվամիջոցները ձեզ ասում են, որ դուք լավագույնն եք աշխարհում, երբ դա այդպես չէ իրականում:
Ինձ դուր է գալիս Լա Լիգան, քանի որ նրանք այլ մտածելակերպ ունեն՝ եզրափակիչներ դուրս գալու և դրանք հաղթելու համար: Լա Լիգայում բացառվում է իսպանացի խաղացողների մասին տեսախցիկների առաջ սուտ խոսելը կամ նրանց շուրջ աղմուկ բարձրացնելը: Նրանք խոսում են ֆուտբոլից, ոչ թե առասպելներից»,- Կաֆուի խոսքերն է մեջբերում The Sun-ը: