Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատասխանել է ակումբում իր ապագայի և 2024 թվականին ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հնարավոր տեղափոխության մասին հարցին։
«Ես չեմ մեկնաբանի Մբապեի մասին տեղեկությունները, այն մասին, թե ինչ է լինելու ակումբում…
Եվ նույնը իմ ապագայի մասին»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս պահին ստույգ տեղեկություն չկա, թե որտեղ է Անչելոտին շարունակելու իր մարզչական գործունեությունը գալիք ամառ Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագրի ավարտից հետո։