«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է Իտալիայի առաջնության 15-րդ տուրի խաղում «Նապոլիի» նկատմամբ տարած հաղթանակը (1-0).
«Այս խաղում հաղթելը շատ կարևոր էր, քանի որ մենք 12 միավորով առաջ ենք «Նապոլիից», ինչը հիանալի արդյունք է:
Ինչ վերաբերում է երազանքներին և Սկուդետոյին, ապա մենք պետք է շարունակենք քայլ առ քայլ կատարելագործվել, հատկապես, երբ շատ սխալներ ենք թույլ տալիս: Մենք լավ խաղացինք առաջին խաղակեսում:
Այո, «Նապոլին» շատ էր տիրում գնդակին, բայց լավ հնարավորություններ չուներ, և մենք ճիշտ վերաբերմունք դրսևորեցինք այս խաղում»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։