«Մանչեսթեր Յունայթեդի» և «Շտուտգարտի» հարձակվող Սերու Գուիրասիի ներկայացուցիչների միջև տեղի են ունեցել առաջին բանակցությունները, հայտնում է Sky Germany-ն։
Գվինեայի հավաքականի 27-ամյա հարձակվողը հետաքրքրված է հունվարին անգլիական ակումբ տեղափոխվելու տարբերակով։
Այժմ Գուիրասին Բունդեսլիգայի երկրորդ լավագույն ռմբարկուն է՝ «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնից հետո: Այս մրցաշրջանում «Շտուտգարտի» հարձակվողը անցկացրել է 11 հանդիպում և դարձել 16 գոլի հեղինակ։
Գվինեացին «Շտուտգարտում» սկսել է խաղալ անցյալ տարվա սեպտեմբերի 1-ից վարձավճարով, իսկ 2023 թվականի մայիսի 31-ին գերմանական ակումբը «Ռենից» գնեց հարձակվողի տրանսֆերային իրավունքները և ֆուտբոլիստի հետ կնքեց երեք տարվա պայմանագիր։