Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ասել է, թե որքան է ծրագրում դեռ խաղալ։
«Ես չեմ մտածում այն մասին, թե ինչ եմ արդեն հաղթել կամ ինչ եմ արդեն արել։ Ես դեռ ունեմ մրցելու և հաղթելու մոտիվացիա։
Կարծում եմ, որ կարող եմ ամենաբարձր մակարդակով ֆուտբոլ խաղալ երեք-չորս տարի, քանի որ ֆիզիկապես ինձ շատ լավ եմ զգում»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Sport-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոբերտ Լևանդովսկին բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, որոնցում խփել է ութ գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։