Մադրիդի «Ռեալի» պաշտպանությունը 2019/2020 մրցաշրջանից ի վեր լավագույնն է եվրոպական առաջնությունների ակումբների շարքում, հաղորդում է Marca-ն։
Այս ընթացքում թիմը 167 խաղում բաց է թողել 129 գնդակ՝ միջինը 0,77 գոլ մեկ խաղում։
Երկրորդ տեղում «Ատլետիկոն» է՝ 166 խաղում 141 բաց թողած գոլով՝ 0,84: Երրորդ տեղում ՊՍԺ-ն է, որը 155 խաղում 139 բաց թողած գնդակ ունի՝ 0,89։
Ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» 15 խաղում 9 գոլ է բաց թողել։