Ճապոնացի թենիսիստուհի Նաոմի Օսական կորտ վերադառնալուց հետո խոսել է իր հեռանկարների մասին.
«Ես միանշանակ ցանկանում եմ հաղթել ավելի շատ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում և, կարծում եմ, ավելի շատ ժամանակ անցկացնել Ֆրանսիայի բաց առաջնությունում և Ուիմբլդոնում, ինչպես նաև խաղալ Փարիզի Օլիմպիական խաղերում», — աշխարհի նախկին առաջին ռակետի խոսքերն է մեջբերում NHK-ն:
26-ամյա ճապոնացի թենիսիստուհին դուստր է ունեցել 2023 թվականի հուլիսին և այդ ժամանակվանից հայտարարել է 2024 թվականին մրցաշարերին վերադառնալու ցանկության մասին։ Նա մենախաղում երկու անգամ հաղթել է ԱՄՆ-ի բաց առաջնությունում և Ավստրալիայի բաց առաջնություններում։