«Բարսելոնան» դիտարկում է «Էվերթոնի» կիսապաշտպան Ամադու Օնանային ձեռք բերելու հնարավորությունը։
Ինչպես հայտնում է իսպանացի լրագրող Ֆերնանդո Պոլոն, 22-ամյա բելգիացին կատալոնական ակումբի տրանսֆերային անմիջական թիրախների ցանկում է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» նախատեսում է գնել կիսապաշտպան, ում խաղային որակները նման կլինեն իվուարցի Յայա Տուրեին, ով 2007-ից 2010 թվականներին խաղացել է թիմի կազմում։