«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է մերսիսայդցիների կենտրոնական պաշտպան և ավագ Վիրջիլ Վան Դեյկի մասին։
«Վիրջիլն աշխարհի լավագույն պաշտպանն է. Նա երբևէ ունեցել է ավելի քիչ հաջող շրջաններ: Այո՛։ Բայց եթե ինձ ցույց տաք գոնե մեկ խաղացողի, ով չի ունեցել այդպիսի ժամանկներ, ես ուրախ կլինեմ հանդիպել նրան: Ոչ ոք միշտ կատարյալ չի եղել: Բայց այս տեսքով Վիրջիլը շատ, շատ կարևոր խաղացող է մեզ համար»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
Այս մրցաշրջանում 32-ամյա վան Դեյկն Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է 13 հանդիպում, դարձել մեկ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ 15 տուրից հետո «Լիվերպուլը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը՝ առաջատար «Արսենալից» զիջելով երկու միավորով: