«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի վիճակի մասին, որն ապաքինվում է ծանր վնասվածքից։
«Դե Բրույնեն սկսել է վազել խաղադաշտում, բայց նա դեռ չի մարզվել ընդհանուր խմբում: Կևինը կվերադառնա, երբ լիարժեք պատրաստ լինի, մենք չենք շատպում այս հարցում, բայց երբ նա վերադառնա, գրկաբաց կդիմավորենք»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ Դե Բրույնեն ազդրի վնասվածք էր ստացել այս մրցաշրջանի սկզբում: