Դեկտեմբերի 8-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է կանանց Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2023/2024 թթ. առաջնության որակավորման փուլի B լիգայի վիճակահանությունը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականն ընդգրկվել է B4 խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Բոսնիա և Հերցեգովինան, Էստոնիան և Ղազախստանը:
Կանանց Եվրոպայի Մ-17 առաջնության երկրորդ փուլի մինի-մրցաշարը կանցկացվի մարտի 18-24-ը Ղազախստանում: