«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է «Գրանադայի» կիսապաշտպան Բրայան Սարագոսայի տրանսֆերի մասին։
«Բավարիան» 22-ամյա իսպանացու տեղափոխության մասին հայտարարել էր չորեքշաբթի՝ դեկտեմբերի 6-ին։ Նա մրցաշրջանը կավարտի «Գրանադայում», իսկ 2024 թվականի ամռանը կմիանա մյունխենցիներին։ Տրանսֆերի գումարը կազմել է 15 մլն եվրո։
«Մենք պայմանագիր կնքեցինք շատ երիտասարդ և շատ լավ խաղացողի հետ։ Նա լավ գործում դրիբլինգի ժամանակ, շատ ուժեղ մրցակցի հետ մեն-մենակ հայտնվելու դեպքում: Բրայանը շատ ինքնավստահ է։ Մենք ուրախ ենք, որ նա միացել է մեզ»,- Տուխելի խոսքն է մեջբերոել Ֆաբրիցիո Ռոմանոն:
Այս մրցաշրջանում Սարագոսան «Գրանադայի» կազմում անցկացրել է 14 հանդիպում, դարձել 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։