«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է փոխանակել վինգեր Ջեյդոն Սանչոյին Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Դոնիել Մալենի հետ, հայտնում է Bild-ը։
Ըստ աղբյուրի՝ մանկունիանցիները հետաքրքրված են 24-ամյա հոլանդացու տրանսֆերով։ «Բորուսիան» նրա համար կխնդրի 30 միլիոն եվրո կամ փոխանակում կառաջարկի:
«Մանչեսթեր Յունայթեդը» 23-ամյա անգլիացուն որակազրկել էր սեպտեմբերին՝ կարգապահական խնդիրների պատճառով։ Սանչոն «Բորուսիայում» հանդես է եկել 2017-ից 2021 թվականներին, որից հետո 85 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է ՄՅՈւ։
Մալենը Դորտմունդում հանդես է գալիս 2021 թվականից։ Այս մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 19 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։