«Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարայեշը հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։ Կատալոնական ակումբը ցանկանում է ամրապնդել կիսապաշտպանությունը հաջորդ ամռանը։
Ինչպես հայտնում է Deportivo Mundo-ն, բրազիլացու ներկայիս պայմանագրում 100 միլիոն ֆունտ ստեռլինգի (116 միլիոն եվրո) հրաժարագնի կետ կա։ Նշվում է, որ իսպանական ակումբը պատրաստ չէ այդ գումարը վճարել։
26-ամյա ֆուտբոլիստը հոկտեմբերին երկարաձգել է պայմանագիրը «Նյուքասլի» հետ։ Բրազիլացու նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը: