«Յուվենտուսը» կխզի պայմանագիրը կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ, երբ որ նա պաշտոնապես որակազրկվի, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Ինչպես հայտնում է Gazzetta-ն, ակումբը չի ցանկանում վիճաբանել 30-ամյա ֆուտբոլիստի հետ, ուստի պատրաստ է բանակցել նրա ու նրա շրջապատի հետ ու երկկողմ համաձայնությամբ խզել պայմանագիրը։
Ավելի վաղ հակադոպինգային դատախազությունը ֆրանսիացի կիսապաշտպանի համար չորս տարով որակազրկում էր պահանջել։ Պոգբան որակազրկվել է և սեպտեմբերից չի մարզվել թիմի հետ։ Բացի այդ, ակումբին թույլատրվել է իջեցնել նրա աշխատավարձը պայմանագրով երաշխավորված նվազագույն մակարդակին՝ ամսական մոտ 2000 եվրո։
Սեպտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ Պոգբան Իտալիայի Ա Սերիայի 1-ին տուրի «Ուդինեզեի» հետ խաղից հետո (3:0) դրական դոպինգ թեստ է հանձնել: Ֆուտբոլիստի մարմնում տեստոստերոնի բարձր մակարդակ է հայտնաբերվել, որը էականորեն տարբերվում է նորմայից։ Կրկնակի դոպինգ թեստը նույնպես դրական արդյունք է տվել։