«Ժիրոնայի» գլխավոր մարզիչ Միշելը մեկնաբանել է «Բարսելոնայում» հնարավոր նշանակման մասին տեղեկությունը։
«Այժմ ես այն թիմում եմ, որտեղ ցանկանում եմ լինել։ Սա այն ամենն է, ինչ ուզում եմ ասել: Ես կենտրոնացած եմ այսօրվա վրա, քանի որ այդպես եմ աշխատում լավագույնս: Իմ գլուխը երբեք չի մտածում ապագայի մասին»,- Միշելի խոսքերն է մեջբերում է «Ժիրոնայի» մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» դիտարկում է Միշելին՝ որպես Չավիին փոխարինող։