Բրազիլական «Գրեմիոյի» 36-ամյա հարձակվող Լուիս Սուարեսը ճանաչվել է Բրազիլիայի առաջնության 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստ։
«Այլ կերպ չէր կարող լինել. Լուիս Սուարեսը ճանաչվել է 2023 թվականի լավագույն ռմբարկու և ֆուտբոլիստ։ Մեր երկրպագուների կուռքը ստացավ «Արծաթե գնդակը» և «Ոսկե գնդակը»: Ավելին, քան պարզապես լավագույն ռմբարկու, նա հանճար է խաղադաշտում Գրեմիոյի համար»,- ասվում է բրազիլական ակումբի X սոցիալական ցանցի պաշտոնական էջում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ ուրուգվայցի հարձակվողը Բրազիլիայի Ա Սերիայի 33 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 17 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Բրազիլիայի առաջնության արդյունքներով «Գրեմիոն» զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը՝ զիջելով «Պալմեյրասին»։
Սուարեսը «Գրեմիո» է տեղափոխվել ուրուգվայական «Նասիոնալից» 2023 թվականի ձմռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։