«Ասթոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է 2023/24 մրցաշրջանի ավարտին Անգլիայի առաջնությունում հաղթելու թիմի հնարավորությունների մասին։
«Մրցաշրջանի սկզբում միշտ շատ հավակնորդներ կան, բայց մինչ այժմ մենք ընդամենը 15 հանդիպում ենք անցկացրել: Առջևում դեռ շատ խաղեր կան։ Եթե մենք շարունակենք կատարելագործվել ողջ մրցաշրջանում, խաղալ և հաղթել այնպես, ինչպես հիմա ենք անում, միգուցե մենք կարող ենք հավակնորդ դառնալ, բայց այս պահին դա այդպես չէ:
Կարծում եմ՝ մեզ ավելի շատ ժամանակ է պետք։ Մենք կարող ենք հավատալ ինքներս մեզ, բայց դեռ տիտղոսի հավակնորդ չենք։ Առնվազն յոթ թիմ այս առումով մեզնից առաջ էր։ Միգուցե դա կփոխվի մինչև 31-րդ, 32-րդ տուրը, բայց առայժմ դա այդպես է»,- Էմերիի խոսքերն է մեջբերում Birmingham Mail-ը:
«Ասթոն Վիլան» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում է։