Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CAF) մամուլի ծառայությունը հրապարակել է 2023 թվականի մայրցամաքի լավագույն դարպասապահի կոչմանը հավակնող երեք դարպասապահների անունները։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին։
Այս տարի մրցանակին հավակնում են «Մանչեսթեր Յունայթեդի» և Կամերունի հավաքականի դարպասապահ Անդրե Օնանան, մարոկացի Յասին Բոնոն՝ սաուդյան «Ալ-Հիլալից» և Մոհամեդ Էլ-Շենավին եգիպտական «Ալ-Ահլիից»։
Նշենք, որ 2023 թվականի ընթացքում Օնանան խաղացել է նաև Միլանի «Ինտերում», իսկ Բոնոն՝ իսպանական «Սևիլիայում»։