«Բարսելոնայի» նախկին վինգեր Ուսման Դեմբելեն, որն անցած ամառ տեղափոխվեց ՊՍԺ, որոշեց հեռանալ կատալոնական ակումբից այն բանից հետո, երբ ղեկավարությունը հրաժարվեց երկարաձգել ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը: Այս մասին հայտնում է Football Espana-ն։
Ըստ աղբյուրի՝ ֆրանսիացի ֆուտբոլիստն ակնկալում էր, որ կկարողանա կարիերան շարունակել կապտանռնագույնների ճամբարում։ Այդ կապակցությամբ նա ակնկալում էր, որ «Բարսելոնան» իրեն կառաջարկի երկարաձգել աշխատանքային հարաբերությունները, քանի որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ պետք է ավարտվեր մեկ տարուց: Այնուամենայնիվ, խաղացողի գործակալ Մուսա Սիսոկոյի և «Բարսելոնայի» նախկին մարզական տնօրեն Մատեու Ալմանի Դեմբելեի միջև լարվածության պատճառով նոր աշխատանքային պայմանագիր չառաջարկվեց, ինչի պատճառով նա որոշեց հեռանալ կատալոնական ակումբից։
Հիշեցնենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը «Բարսելոնայում» հանդես է եկել 2017-ից 2023 թվականներին։