«Լիվերպուլի» ավագ Վիրջիլ վան Դեյկը խոսել է թիմակից Ժոել Մատիպի մասին, որը ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել։
«Դժվար է բոլորի համար: Ես շատ եմ ցավում նրա և նրա ընտանիքի համար։ Դա ցավալի է բոլորիս համար: Ես արդեն կապվել եմ նրա հետ։ Ջոելը ֆանտաստիկ խաղացող է և այսքան տարի խաղացել է այս ակումբում։ Գիտեմ, թե ինչի միջով նա պետք է անցնի առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում։ Դժվար է։ Բայց մենք նրա կողքին ենք։ Երբ նա մեր կարիքն ունենա, մենք այնտեղ կլինենք։ Նախ, հուսանք, որ վիրահատությունը լավ կանցնի, որից հետո նա կարող է սկսել վերականգնումը»,- Վան Դեյկի խոսքերն է մեջբերում Mirror-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 32-ամյա Մատիպը ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել։