«Լիվերպուլը», «Էվերտոնը» և «Բրենտֆորդը» ընդգրկել են «Հոֆենհայմի» հարձակվող Մաքսիմիլիան Բայերին իրենց տրանսֆերային ցուցակում, հայտնում է Bild-ը։
Բայերը «Հոֆենհայմ» է տեղափոխվել գերմանական «Էներգիի» երիտասարդական թիմից 2018 թվականի հուլիսին՝ ազատ գործակալի կարգավիճակով։
Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ: Transfermarkt-ը 21-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո, իսկ Բայերը «Հոֆենհայմի» հետ պայմանագրում ունի նաև 30 միլիոն եվրոյի տրանսֆերի փոխհատուցման կետ:
Ընթացիկ մրցաշրջանում գերմանացին անցկացրել է 15 հանդիպում, դարձել 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։