Ֆրանսիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան կիսվել է Լոնդոնի «Չելսիի» դեմ խաղում (2-1) «Յունայթեդի» կիսապաշտպան Սքոթ ՄաքՏոմինայի խաղի մասին իր կարծիքով։ Կիսապաշտպանն այս հանդիպմանը դուբլի հեղինակ դարձավ։
«Ռեշֆորդի և Մարսիալի համար դժվար կլինի վերադառնալ հիմնական թիմ։ Վերջին խաղերում ՄաքՏոմինայն ինձ հիշեցնում է Ֆրենկ Լեմպարդին»,- Պատրիսի խոսքերն է փոխանցում ManUtd.One-ը:
Այս մրցաշրջանում Սքոթը «Յունայթեդի» կազմում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
15 տուրերի արդյունքներով «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 27 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։