«Բետիսի» պաշտպան Խուան Միրանդան մոտ է «Միլան» տեղափոխվելուն, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Միլանը» պայմանավորվել է 23-ամյա իսպանացու հետ մինչև 2028 թվականը պայմանագիր կնքելու հարցում։ Այժմ «ռոսոներիները» ծրագրում են 2 միլիոն եվրո առաջարկել «Բետիսին»։ Պաշտպանի պայմանագիրն իսպանական ակումբի հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում։
Միրանդան «Բարսելոնայի» սան է։ Այս մրցաշրջանում նա «Բետիսի» կազմում անցկացրել է 12 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։