«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սկոուլզը խոսել է մանկունիանցիների հարձակվող Մարկուս Ռեշֆորդի խաղի մասին Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի՝ «Նյուքասլի» հետ խաղում (0:1)։ Անգլիացին փոխարինվեց 61-րդ րոպեին, որից հետո ցույց տվեց, որ դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի այս որոշումից։
«Ես չեմ հասկանում, թե ինչու Ռեշֆորդն այդքան զարմացավ փոխարինումից: Ինչո՞ւ էր նա կարծում, որ դեռ պետք է խաղադաշտում լինի: Նա ավելի շատ վնասեց թիմին, քան օգուտ տվեց:
Մարկուսը հիանալի էր անցած մրցաշրջանում: Այո, նա տաղանդավոր է, անկասկած։ Բայց փոխարինումներից հետո նրա պահվածքը երբեմն հարցեր է առաջացնում։
Այժմ նա թիմի ամենափորձառու խաղացողներից մեկն է։ Մյուսները նայում են նրան։ Նույն Մայնուն ու Գառնաչոն նայում են նրան»,- Սկոուլզի խոսքերն է մեջբերում The Sun-ը: