«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ասել է, թե արդյոք կարող է խորհուրդներ տալ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Էրիկ տեն Հագին, թե ինչպես շտկել ստեղծված իրավիճակը։
«Կարո՞ղ եմ տեն Հագին մի քանի խորհուրդ տալ, թե ինչպես դուրս գալ ճգնաժամից: Ոչ, ոչ, ոչ։ Ես պարզապես մեկ այլ թիմի մարզիչ եմ, որը փորձում է անել այն, ինչ կարող է։ Մենք այնպիսին չենք, որ խորհուրդներ տանք գործընկերներին։ Իմ պարտականությունը չէ խոսել այն մասին, թե ինչ է կատարվում այլ ակումբում։ Ես շատ հարգանքով եմ վերաբերվում բոլորին։ Ես այն մարդը չեմ, որը կքննարկի այլ ակումբների անհաջողությունները»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: